ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը

ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է Ուկրաինայի իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը։

Մինսկում հինգշաբթի ավարտվել են Ուկրաինայի իրավիճակի կարգավորման «նորմանդական քառյակի» բանակցությունները` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտո Պորոշենկոյի մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, փետրվարի 15–ի կեսգիշերից հրադադար սահմանել Դոնբասում, դուրս բերել ծանր սպառազինությունը և փոխանակել գերիներին։

«Ողջունում ենք փետրվարի 11-12-ը «նորմանդական ձևաչափով» Մինսկում կայացած գագաթաժողովի արդյունքները՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և Գերմանիայի կանցլերի համատեղ հռչակագրի ընդունումը, կոնտակտային խմբի կողմից ստորագրված փաստաթուղթը՝ Մինսկյան համաձայնությունների իրագործման միջոցների վերաբերյալ», – նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն հույս ունի, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ճանապարհ կհարթի՝ Ուկրաինայում ճգնաժամի համապարփակ կարգավորման համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:32 13.02.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×