Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Իշխանափոխությունը Հայաստանում կարող է ուժեղ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում ուժերի բալանսի վրա. Կռիլով

26.11.2018, 13:18
Իշխանափոխությունը Հայաստանում կարող է շատ ուժեղ ազդել 2008 թ.-ից հետո Հարավային Կովկասում ձևավորված տարբեր տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուժերի բալանսի վրա:
Իշխանափոխությունը Հայաստանում կարող է ուժեղ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում ուժերի բալանսի վրա. Կռիլով
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Իշխանափոխությունը Հայաստանում կարող է շատ ուժեղ ազդել 2008 թ.-ից հետո Հարավային Կովկասում ձևավորված տարբեր տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուժերի բալանսի վրա, երկուշաբթի հայտարարել էԿովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը` «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» միջազգային կլոր սեղանի շրջանակում: 

Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Խորհրդարանը մայիսի 8–ի հատուկ նիստում երկրորդ փորձից հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում։

«Հիմա հնարավոր փոփոխությունների բնույթն առաջին հեռթին կախված է այն քաղաքական ու սոցիալ–տնտեսական փոփոխություններից, որոնք տեղի կունենան Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - ասաց Կռիլովը: 

Ըստ նրա, եթե իշխանության նոր մոդելը ցուցադրի իր արդյունավետությունը և ապահովի Հայաստանի կայուն զարգացումը, ապա դա կդառնա կայունացնող գործոն տարածաշրջանում:

«Հակառակ դեպքում պետք է սպասել ապաինտեգրացիոն միտումների աճի ու ոչ միայն Հայաստանում, այլև Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում», - ասաց Կռիլովը:

Այս առումով փորձագետը նշեց, որ իրադարձությունները Հայաստանում ունեն գլոբալ նշանակություն, որը սկզբունքորեն կարևոր է տարածաշրջանի համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:  

Ըստ ԿԸՀ, ընտրութթյուններին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: Փաստաթղթեր են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունները, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Մենք» կուսակցական դաշինքը, ՀՅԴ–ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը։–0–