Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Կանադայի վարչապետ. ուրախ եմ ծանոթանալ Փաշինյանի հետ, կհանդիպենք Երևանում (ՎԻԴԵՈ)

25.09.2018, 11:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Նյու-Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Կանադայի վարչապետ. ուրախ եմ ծանոթանալ Փաշինյանի հետ, կհանդիպենք Երևանում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Նյու-Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նախօրեին կայացել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպումը, ով անձամբ է մոտեցել Հայաստանի կառավարության ղեկավարին։

«Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Նիկոլ Փաշինյան: Մեծ անհամբերությամբ սպասում եմ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեր՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը»,- գրել է Տրյուդոն Twitter–ի իր էջում։

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում 2018 թ.–ի հոկտեմբերի 11–12–ից։–0–