Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Ղարաբաղյան հակամարտությունը կմնա ԵԱՀԿ–ի առաջնահերթությունների շարքում Շվեյցարիայի նախագահության ընթացքում

16.01.2014, 15:57
Ղարաբաղյան հակամարտությունը կմնա ԵԱՀԿ կարևորագույն առաջնահերթ խնդիրների շարքում կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահության ընթացքում, տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը  (Didier Burkhalter)` ներկայացնելով կազմակերպության առաջնահերթությունները Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Ղարաբաղյան հակամարտությունը կմնա ԵԱՀԿ–ի առաջնահերթությունների շարքում Շվեյցարիայի նախագահության ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտությունը կմնա ԵԱՀԿ կարևորագույն առաջնահերթ խնդիրների շարքում կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահության ընթացքում, տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը  (Didier Burkhalter)` ներկայացնելով կազմակերպության առաջնահերթությունները Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Մենք լավ հասկանում ենք, որ առաջընթաց վայրկենական չի լինում, և որ ոչ մի կարգավորում չի կարող ձեռք բերվել, քանի դեռ դրան չեն հանգել հակամարտող կողմերը», – ասել է Բուրկհալտերը։

Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ «սպասենք և տեսնենք» սկզբունքը գործողությունների արդյունավետ տարբերակ չէ։
ԵԱՀԿ–ի տեսադաշտում գտնվող հակամարտություններից կազմակերպության գործող նախագահը նշեց նաև վրաց–աբխազական հակամարտությունը, Մերձդնեստրի և Արևմտյան Բալկանների խնդիրն` ընդգծելով,որ 2014 թվականը պետք է հաշտեցման տարի դառնա Արևմտյան Բալկաններում, և ԵԱՀԿ–ն կաջակցի Բելգրադի և Պրիշտինայի միջև համաձայնագրի ստորագրմանը։

ԵԱՀԿ նախագահությունը 2014 թ.–ին Ուկրաինայից փոխանցվեց Շվեյցարիային։ 2015 թ.–ին կազմակերպությունը կգլխավորի Սերբիան։–0–