Մեկնարկել է 7–րդ գումարման ԱԺ–ի առաջին նիստը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում մեկնարկել է 7–րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։
Ըստ կանոնակարգի, առաջին նիստը վարում է ամենատարեց պատգամավորը` Կնյազ Հասանովը, ով ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցությունը։
7–րդ գումարման ԱԺ–ում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը (88 պատգամավոր), ԲՀԿ–ն (26 պատգամավոր) և ԼՀԿ–ն (18 պատգամավոր)։
7–րդ գումարմանմ Ազգային ժողովը բաղկացած է 132 պատգամավորից։
Խորհրդարանի առաջին նիստի ընթացքում պատգամավորները պետք է ընտրեն ԱԺ խոսնակին և երեք փոխխոսնակներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խոսնակի պաշտոնին առաջադրվել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը` «Իմ քայլը» դաշինքից, ավելի վաղ նա զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։ «Իմ քայլը» խմբակցությունից երկու փոխխոսնակները կդառնան Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը։
Ընդդիմադիր խմբակցություններից երրորդ փոխխոսնակի պաշտոնում առաջադրվել են Մանե Թանդիլյանը (ԼՀԿ) և Վահե Էնֆիաջյանը (ԲՀԿ)։
Այսօրվա նիստի ընթացքում մեծամասնության խմբակցությունը` «Իմ քայլը», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հաստատմանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին 2018թ.–ի դեկտեմբերի 9–ին։–0–