Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ–ի գլխավոր փոխքարտուղար

11.06.2019, 11:50
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Մովսես Աբելյանին նշանակել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանս կառավարման գործերով տեղակալ։
Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ–ի գլխավոր փոխքարտուղար
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Մովսես Աբելյանին (ծնվել է Հայաստանում, ունի հայկական և վրացական քաղաքացիություն) նշանակել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանս կառավարման գործերով տեղակալ։ Այդ մասին հաղորդվում է ՄԱԿ–ի կայքում։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Քեթրին Փոլարդին։ 

Աբելյանը նշանակվել է Գլխավոր Ասամբլեայի և կոնֆերանս կառավարման գործերով գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Քի Մունի կողմից 2016 թվականի հունվարի 26–ին և անցել է աշխատանքի 2019 թվականի մարտի 7–ին։

Աբելյանն ավելի քան 25 տարի զբաղվել է խաղաղության, անվտանգության և հակամարտությունների կարգավորման հարցերով։ Տիրապետում է փորձագիտական գիտելիքների միջկառավարական գործընթացների շրջանակում բարդ խնդիրների լուծման հարցում, այդ թվում` Գլխավոր Ասամբլեայի, Անվտանգության խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության ծրագրերի և ֆոնդերի գործադիր խորհուրդների համատեքստում։
  
Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ -0-