ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի Վիլնյուսի գագաթնաժողովի հայկական պատվիրակությունը. ԵՀ
26.11.2013,
16:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի հայկական պատվիրակությունը նոյեմբերի 28–29–ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի ընթացքում, տեղեկացվում է Եվրահանձնաժողովի կայքում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի հայկական պատվիրակությունը նոյեմբերի 28–29–ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի ընթացքում, տեղեկացվում է Եվրահանձնաժողովի կայքում։
Հաղորդագրության համաձայն` գագաթնաժողովին նաև կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
Եվրամիությունից գագաթնաժողովին կմասնակցեն Եվրախորհրդի նախագահ Խերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էթոնը և ԵՄ Հարևանության ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը նոյեմբերի 18–ին Վինլյուսում ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։–0–