Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ներսես Տեր-Վարդանյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ է նշանակվել

06.02.2014, 14:55
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ներսես Տեր-Վարդանյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ներսես Տեր-Վարդանյանը ծնվել է 1981 թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Բոստոնում վերապատրաստման դասընթացներ է անցել հանրային կառավարման և հանրային քաղաքականության ոլորտում։

1999–2003 թթ.–ին աշխատել է արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունում։ Համակարգել է «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնը։

2010–2013 թթ.–ին համակարգել է հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերը, 2006–2014 թթ.–ին եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական։ Անկուսակցական է, ամուսնացած չէ։–0–