Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ

12.09.2018, 20:48
«Շատ են ասում, թե Հայաստանում նոր բռնակալ և նոր բռնապետ է ծնվում. նկատի ունեն ինձ», – ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Շատ են ասում, թե Հայաստանում նոր բռնակալ և նոր բռնապետ է ծնվում. նկատի ունեն ինձ, սակայն Հայաստանում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք չի կարող լինել բռնապետ, ոչ թե այն պատճառով, որ ես կամ մեր թիմի որևէ անդամ էդքան լավն ենք, այլ որովհետև Հայաստանում ապրում են մարդիկ և քաղաքացիներ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարևոր է և հզոր, քան ՀՀ քաղաքացին», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել բռնակալ, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխում է բռնակալներին տափերով տվող քաղաքացի։ Եվ այդ քաղաքացու դեմ խաղ չունի Նիկոլ Փաշինյանը, խաղ չունի Հայկ Մարությանը, էդ քաղաքացու դեմ խաղ չունի ոչ ոք», – հայտարարեց վարչապետը։–0–