Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյան-Թրամփ հանդիպումը այսպես թե այնպես տեղի է ունենալու. Զոհրաբ Մնացականյան

23.09.2019, 18:23
Միաժամանակ նախարարը նշեց, որ բարձր մակարդակի այլ հանդիպումներ նույնպես անցկացվում են:
Փաշինյան-Թրամփ հանդիպումը այսպես թե այնպես տեղի է ունենալու. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց , որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը «այսպես թե այնպես տեղի է ունենալու»:

«Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որն  այսպես թե այնպես տեղի է ունենալու։ Բայց նորից եմ ցանկանում կրկնել և ընդգծել, որ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ», - ասաց նա ՀՀ անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ բարձր մակարդակի այլ հանդիպումներ նույնպես անցկացվում են:

«Այս ամենը մեզ համար շատ էական է, քանի որ Միացյալ Նահանգները մեզ համար շատ կարևոր գործընկեր է, մենք ունենք օրակարգային բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի անվտանգությանը, մեր երկկողմ օրակարգին, երկկողմ հարաբերություններին, Միացյալ Նահանգների շարունակական աջակցությանը Հայաստանին։ Այստեղ ես վստահությամբ եմ ասում, որ այդ աջակցությունը, որը մենք ստանում ենք Միացյալ Նահանգներից և՛ քաղաքական առումով, և՛ ֆինանսական առումով, շատ կարևոր է, շատ մեծ նշանակություն ունի», - ասաց նա:-0-