Փաշինյանը ՀՀ քրեակատարողական ծառայության պետ է նշանակել
11.07.2019,
15:14
Փաշինյանը ՀՀ քրեակատարողական ծառայության պետ է նշանակել:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արթուր Գոյունյանին նշանակել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետ։ Այդ մասին որոշումը տեղադրվել է կառավարության կայքում:
Մինչև նշանակումը Գոյունյանը զբաղեցրել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնը:-0-