Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի ապագայի իր տեսլականը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չարենցավանում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնականար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ապագայի իր տեսլականի համաձայն, տեղի կունենա հայրենադարձություն ամբողջ աշխարհից, իսկ երկրում կձևավորվեն արդյունաբերական կենտրոններ:
«Ուզում ենք, որ արտագաղթին վերջ դրվի, փոխարենը լինի հայրենադարձություն: Մեր նպատակն է, Հայաստանի ապագայի մեր տեսլականն է հայերենադարձությունը և արդյունաբերական կենտրոնների զարգացումը», - հայտարարեց Փաշինյանը և նշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո կան արդեն առաջին հաջողությունները այդ գործում:
Ավելի վաղ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը մամուլի ասուլիսում պատմել է, որ հեղափոխությունից հետո հայրենադարձ են եղել ավելի քան 450 ընտանիք:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց նաև, որ երկրի ապագայի նման տեսլականն ամրագրվել է նաև «Իմ քայլը» դաշինքի ծրագրում, որի կետերից մեկը վկայում է նաև, որ ապագա 20 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը պետք է կրկնակի ավելանա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:03 30.11.2018