Рейтинг@Mail.ru
USD
361.93
EUR
405.58
RUB
4.2677
GEL
139.12
2026 թ. հոկտեմբերի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Փաշինյանն ու Ալիևը համաձայնվել են հանդիպել. ԵԱՀԿ

01.03.2019, 16:38
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել են հանդիպում անցկացնել առաջիկայում:
Փաշինյանն ու Ալիևը համաձայնվել են հանդիպել. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնվել են հանդիպում անցկացնել առաջիկայում, նշվում է տարածաշրջանային այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 20-21-ն այցելել են Հայաստան և Ադրբեջան:

«Երկու երկրների ղեկավարները տեղեկացրել են համանախագահներին վերջերս` Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված զրույցի մասին: Կողմերը նաև տեղում քննարկել են իրավիճակը և իրենց սպասումները հետագա քայլերի կապակցությամբ», - նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Համանախագահները հանդիպում են անցկացրել նաև երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համանախագահները դրական են գնահատել շփման գծում զոհերի բացակայության փաստը: Նրանք նաև ողջունել են տարածաշրջանում անցկացվող բանավեճերը բնակչությանը խաղաղության պատրաստելու վերաբերյալ:-0-