Պաշտոնական .Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան
24.12.2018,
12:38
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ և կհանդիպի Պուտինի հետ:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–