Рейтинг@Mail.ru
USD
362.32
EUR
405.44
RUB
4.2481
GEL
139.35
2026 թ. հոկտեմբերի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Պատարստ ենք խաղաղ բանակցությունների, բայց պատրաստ ենք նաև պատերազմի. վարչապետն այցելել է առաջնագիծ

18.09.2018, 20:32
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց այն կարելի է համարել կայուն և վերահսկելի։
Պատարստ ենք խաղաղ բանակցությունների, բայց պատրաստ ենք նաև պատերազմի. վարչապետն այցելել է առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–յան իր էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈւ ԳՇ պետի, ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ, որտեղ ունեցել է աշխատանքային քննարկում։

«Ունեցանք շատ կարևոր քննարկումներ` կապված առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Չնայած ընդհանուր առմամբ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց այն կարելի է համարել կայուն և վերահսկելի», – նշեց ՀՀ վարչապետն` ավելացնելով, որ ՀՀ ԶՈւ–ն և ՊԲ–ն վստահորեն վերահսկում են իրավիճակը։

«Մենք նաև Արցախի նախագահի ու ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ստեղվծած ընթացիկ վիճակը։ Քննարկեցինք մեր դիրքորոշումներն այդ հարցի կապակցությամբ, նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք, և հստակ արձանագրեցեինք, որ չկա որևէ կասկած, որ մեր ԶՈւ–ն վստահորեն վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պատասխան է տալիս Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքներին։ Բայց սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք իհարկե պատրաստ ենք խաղաղության, պատրաստ ենք բանակցությունների, ինչը բազմիցս նշվել է։ Կարող եմ ասել, որ Արցախի նախագահի հետ այս դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, և Արցախի նախագահը նույնպես պատրաստ է բանակցությունների, ես նույնպես պատարստ եմ բանակցությունների, մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի։ Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է հստակ լինի ՀՀ–ում և նրա սահմաններից դուրս»,– հայտարարեց ՀՀ վարչապետը` նշելով, որ այս վստահությունը հիմնված է «մեր Զինված ուժերի և ժողովրդի վստահության վրա, այսօր հաստատված այն բացառիկ միասնականության վրա, որն այսօրվա մեր իրավիճակի կարևորագույն ռազմաքաղաքական գործոններից է»։–0–