Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ռիգայում Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ է. Իսկանդարյան

01.04.2015, 14:29
Ռիգայում Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ է, չորեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ռիգայում Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ է. Իսկանդարյան
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռիգայում Հայաստանի և ԵՄ–ի միջև համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ է, չորեքշաբթի լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Դա չի նշանակում, որ փաստաթուղթը պարտադիր կստորագրվի, սակայն նման հավանականությունը բավականին մեծ է։ Փաստաթուղթը բավականին լուրջ է, այն կնշանակի ԵՄ–ի հետ հարաբերությունների արձանագրում։ Այն չի կոչվի ասոցացման համաձայնագիր, սակայն, ըստ էության, կներկայացնի հենց դա, սակայն առանց տնտեսական մասի», – ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` դեռևս շատ տեխնիկական աշխատանք կա կատարելու, հարկավոր է շատ բան հասցնել։

«Դա լուրջ աշխատանք է, այն հարկավոր է կատարել։ Բացի այդ, հարկավոր է համաձայնեցնել Ռուսաստանի հետ, սակայն որքան գիտեմ, գործընթացն ընթանում է։ Ինչ էլ որ տեղի ունենա մայիսին Ռիգայում, ԵՄ–ի հետ հարաբերությունները կշարունակվեն, մենք նրանց հետ բարձր օրենսդրական նշանաձող ունենք», – նշեց քաղաքագետը։

Իսկանդարյանի խոսքերով` ԵՄ–ն Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և նրանց հետ երկկողմ հարաբերությունները կշարունակվեն։

Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանն ու ԵՄ–ն մտադիր են ստորագրել համագործակցության համաձայնագիր մայիսի 21–22–ը Ռիգայում նախատեսված գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում, որտեղ ներառված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը։–0–