Ռուբինյանը վերահաստատում է՝ Թուրքիայի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ակնկալում է դրանց իրագործումը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է, սպասում ենք թուրքական կողմից պայմանավորվածության իրագործմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայկական կողմը պատրաստ է հենց վաղն ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հաստատված հարաբերություններ»,-նշեց Ռուբինյանը։
ԱԺ փոխնախագահը վերահաստատում է՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և ակնկալում է դրանց իրագործումը։
«Իմ և Թուրքիայի հատուկ ներկայացուցչի վերջին հանդիպման արդյունքում ֆիքսել ենք, որ գործընթացը կշարունակվի առանց նախապայմանի»,-ասաց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։