Տոնոյան. Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պատրաստ է հարձակման։ Փորձագետի կարծիքը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը պատրաստ է հարձակման, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում են մոտեցումները, քանի որ պաշտպանվող բանակները միշտ պարտություն են կրում: Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում», - նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է պաշտպանության նախարարը:
Ըստ նրա, եթե հայտնվի ռազմական գործողությունները վերսկսման սպառնալիք, «մենք չենք հապաղի»:
Հարցին նշանակում է արդյո՞ք դա, որ հայկական կողմը նույնպես կանցնի հարձակման, Տոնոյանը ասել է. «Ինչու՞ ոչ»:
Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանը հնարավորություն չունի մրցել Ադրբեջանի հետ ժողովրդագրական և տնտեսական առումով, այդ իսկ պատճառով որակական փոփոխություներ են պետք Զինված ոժերում: Նա հիշեցրել է Ռուսաստանից նոր` պաշտպանական 100 մլն դոլարի վարկի ստացման մասին:
«Այդ վարկը թույլ է տալիս լուծել մեր խնդիրները` չմասնակցելով քանակական սպառազինությունների մրցավազքին», - ասել է Տոնոյանը:
Փորձագետի կարծիքը
«Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրուցում ադրբեջանագետ Տարոն Հովհանիսյանը նշեց, որ հնարավոր է` Տոնոյանը ի նկատի ուներ կանխարգելիչ հարձակողական գործողություններ:
«Նրանք համապատասխանում են ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականության տրամաբանությանը: Այդ դեպքում Հայաստանը կանխարգելիչ գործողությունների իրավունք ունի», - ասաց Հովհաննիսյանը:
Ըստ փորձագետի, կանխարգելիչ գործողությունները ոչ միշտ են թշնամու տարածքում ռազմական գործողությունների իրականացում նշանակում:
«Դա կարող է նշանակել նաև թշնամու հիմնական կրակակետերի ճնշումը հրետանային համակարգերի միջոցով: Այսինքն, այդ գործընթացը կարող է իրականացվել հեռահար համակարգերի օգտագործմամբ», - ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանն իսկապես չի կարող մրցել Ադրբեջանի հետ ժողովրդագրական և տնտեսական ասպեկտներում, այդ իսկ պատճառով հարձակման դեպքում ավելի դժվար կլինի պաշտպանվել առանց կանխարգելիչ հարվածի:-0-