Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Խաղաղությունը հասանելի է և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն

07.11.2024, 16:10
Ֆրանսիան հետաքրքրված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ. Մակրոն
Խաղաղությունը հասանելի է և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիան լրջորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք հետաքրքված ենք Հարավային Կովկասում կայունության, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է»,- նշել է Մակրոնը՝ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։

Նրա խոսքով՝ խաղաղությունը հասանելի է, և պահանջում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ունի որոշիչ նշանակություն Եվրոպական խորհրդի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների համար։