Ընտրվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի, /ԱՌԿԱ/. Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերy, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները:
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվելԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովինախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿխմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ էընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանը:
ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:–0–