Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+33

ԵՄ–ն ու ԱՄՆ–ն նույն օրը կհրապարակեն ՌԴ–ի դեմ սահմանած նոր պատժամիջոցները

12.09.2014, 11:37
Եվրամիությունն ու ԱՄՆ–ն ուրբաթ Ռուսաստանին վերաբերող նոր պատժամիջոցներ կհրապարակեն` հույս ունենալով դրանով խթանել Ուկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացը և նշելով, որ պատրաստ են փոխել սահմանափակող միջոցները, եթե Ռուսաստանն ակտիվ մասնակցություն ունենա ուկրաինական ճգնաժամի լուծման գործում, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ–ն ու ԱՄՆ–ն նույն օրը կհրապարակեն ՌԴ–ի դեմ սահմանած նոր պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունն ու ԱՄՆ–ն ուրբաթ Ռուսաստանին վերաբերող նոր պատժամիջոցներ կհրապարակեն` հույս ունենալով դրանով խթանել Ուկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացը և նշելով, որ պատրաստ են փոխել սահմանափակող միջոցները, եթե Ռուսաստանն ակտիվ մասնակցություն ունենա ուկրաինական ճգնաժամի լուծման գործում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եվրոպացիները սկսել են ընդլայնված պատժամիջոցներ պատրաստել օգոստոսի 30–ի գագաթնաժողովին հավաքված պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցումով։ Ծրագրերի արագ իրականացմանը խանգարեց Ուկրաինայում հրադադարի դադարեցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է նախորդ ուրբաթ։ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչներին անհրաժեշտ եղավ չորս օր և երեք հանդիպում հրադադարի բերած կասկածները հանելու համար և պատժամիջոցների վերաբերյալ որոշում ընդունելու համար։ Դրանք կհրապարակվեն ուրբաթ առավոտյան ԵՄ–ի Պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնեն նույն օրը։

Եվրոպական պատժամիջոցները կտարածվեն պետական բանկերի ֆինանսավորման գործիքների, պաշտպանական և նավթային ընկերությունների, նավթարդյունաբերության և կրկնակի նշանակության տեխնոլոգիաների սարքավորումների արտահանման վրա։ ԱՄՆ–ն մտադիր է նաև քայլեր ձեռնարկել ՌԴ ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական հատվածի նկատմամբ։ -0-