Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

ԱՊՀ երկրների վարչապետները Մինսկում կքննարկեն համագործակցության ուղղությունները և ձևերը

31.05.2013, 10:24
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում, որի գլխավորի արդյունքը, ինչպես ակնկալվում է, կլինի Ղրղզստանի և Ուկրաինայի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության մասին հուշագրի, ինչպես նաև ԱՊՀ ազատ առևտրի գոտուն Ուզբեկստանի միանալու մասին արձանագրության  ստորագրումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԱՊՀ երկրների վարչապետները Մինսկում կքննարկեն համագործակցության ուղղությունները և ձևերը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում, որի գլխավորի արդյունքը, ինչպես ակնկալվում է, կլինի Ղրղզստանի և Ուկրաինայի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության մասին հուշագրի, ինչպես նաև ԱՊՀ ազատ առևտրի գոտուն Ուզբեկստանի միանալու մասին արձանագրության  ստորագրումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որտեղ Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ընդհանուր առմամբ կքննարկվի մի քանի տասնյակ փաստաթուղթ։

Խորհրդի հաջորդ նիստն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Մոսկվայում նոյեմբերին։--0--