Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԱՊՀ ՄԽՎ–ից ավելի քան քսան դիտորդներ կհետևեն ՀՀ նախագահական ընտրություններին

18.02.2013, 09:47
ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի ավելի քան քսան փորձագետներ և պատգամավորներ փետրվարի 18–ին կհետևեն ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին, տեղեկացրեց ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խմբի համակարգող, Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
ԱՊՀ ՄԽՎ–ից ավելի քան քսան դիտորդներ կհետևեն ՀՀ նախագահական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի ավելի քան քսան փորձագետներ և պատգամավորներ փետրվարի 18–ին կհետևեն ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին, տեղեկացրեց ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խմբի համակարգող, Մոլդովայի խորհրդարանի ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն։

«Փորձագետների և պատգամավորների մեր խումբը` ավելի քան քսան մարդ, այսօր անմիջականորեն ընտրությունների անցկացման վայր է գնում։  Հուսով ենք, որ ընտրությունները կանցնեն կոռեկտ, գործող օրենսդրության պահանջներին և ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան»,– կիրակի ՀՀ ԿԸՀ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց Ստոյանոգլոն։

Ըստ նրա` մեկ ամսվա ընթացքում ԱՊՀ ՄԽՎ–ն ՀՀ նախագահական ընտրությունների երկարաժամկետ դիտարկում է անցկացնում, և այդ ժամանակվա ընթացքում ԱՊՀ–ի քարտուղարությունը ներկայացնող փորձագիտական խումբը, ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքի դիտարկման միջազգային ինստիտուտի մասնաճյուղն անմիջականորեն հետևել է ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքին։

«Մենք մշտապես փոխանակել են ընթացիկ տեղեկատվություն բոլոր կառուցվածքների հետ, որոնք կապ ունեն ընտրական գործընթացի հետ, ԿԸՀ–ից տեղեկատվություն ենք ստացել և մշակել»,– ասաց նա։

Նա ավելացրեց, որ հնարավոր խախտման մասին հայտարարությունները դիտարկվում են պատշաճ կերպով և ժամկետում։ «Մենք կշարունակենք մեր դիտարկումն անմիջականորեն ընտրական գործընթացի ժամանակ»,– ավելացրեց ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խմբի համակարգողը։

Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվում են այսօր` փետրվարի 18-իn։ ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ --0—