Արագածոտնի մարզպետի տեղակալը և տրանսպորտի փոխնախարարն ազատվել են աշխատանքից
02.08.2012,
14:33
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ իրենց դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ու տրանսպորտի և կապի փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, հինգշաբթի հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ իրենց դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են Արագածոտնի մարզի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ու տրանսպորտի և կապի փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, հինգշաբթի հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Երկու պաշտոնյաներն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ են, որը չի ընդգրկվել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր իշխող կոալիցիայի կազմում:
Հուլիսի 28-ին իրենց պաշտոններից ազատվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ևս երեք ներկայացուցիչներ՝ Լոռու մարզի մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը և գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:
Մայիսի 24-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կուսակցությունը կառավարություն ձևավորելու և իր ծրագրերն իրականացնելու սահմանադրական հնարավորություն չունի, ինչի կապակցությամբ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցելու կոալիցիոն կառավարության ձևավորմանը:
Նոր գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն՝ 131 պատգամավորական տեղից 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական համակարգով): ԲՀԿ-ն ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական համակարգով): Երրորդը ՀԱԿ-ն է՝ 7 տեղ: Ժառանգությունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիրը» ստացել են 5-ական տեղ համամասնական համակարգով, սակայն ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ևս մեկական տեղ են ստացել մեծամասնական համակարգով:
Խորհրդարանի բացարձակ մեծամասնությամբ ՀՀԿ-ն պաշտոնապես կարող էր ինքնուրույն ձևավորել կառավարությունը: Սակայն մայիսի 30-ին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև կոալիցիոն հուշագիր է ստորագրվել, որի շրջանակներում ՕԵԿ-ը երեք նախարարական պորտֆել ստացավ: -0-