Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Առաջիկայում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. Հայաստանի ԱԳՆ

04.03.2013, 20:47
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), ՅանԿելլիի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման արդյունքները։
Առաջիկայում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները. Հայաստանի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), ՅանԿելլիի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման արդյունքները։

«Քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ, եռանախագահների կողմից, նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին»,– ասվում է հաղորդագրությունում։

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև, արդեն բնորոշ դարձած ոճով, ներկայացրեց քննարկված հարցերի հետ առնչություն չունեցող հաղորդագրություններ:

«Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն հայտնեց համանախագահներին` կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները:

ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է, համանախագահների հետ միասին, ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-