Արցախի նախագահն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր է քննարկել ՀՀ արտգործնախարարի հետ
02.05.2013,
12:19
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
«Երկուստեք կարևորվել է Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:-0-