Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 12, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արցախի պետնախարար. պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող դերակատարներին Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով (ՎԻԴԵՈ)

25.08.2023, 22:15
Պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ Արցախում ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը. ՎԻԴԵՈ
Արցախի պետնախարար. պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող դերակատարներին Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./ԱՌԿԱ/. Պետք է դիմել ՌԴ-ին, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ Արցախում ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ-պահանջով:

Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։

«Քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել Ադրբեջանի տարածքում մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի մասնակցությամբ, որի միջոցով պետք է ապահովվի քննարկման կառուցողականությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների անխախտելիությունը» , - ասել է նա:

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է և ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում:
«Պետք է կանգ առնել և հստակ հասկանալ, թե ուր ենք գնում և ինչ ճանապարհով, ում օրակարգով և ինչպես՝ այդ ընթացքում առաջ քաշելով նաև սեփական օրակարգը: Այդ հանդիպման արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը և դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ»,- նշել է Ներսիսյանը:

Նա ընդգծել է, որ պետք է պատասխանատվություն ստանձնել և համարձակորեն բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք կան, և ներկայացնել հստակ առաջարկներ դրանք լուծելու ուղղությամբ, լսել հակառակ կողմին և կարծիք արտահայտել դրանց առնչությամբ:

«Այո, կարող է դա էլ արդյունք չտալ, բայց դա ևս որոշակիություն է: Այդ դեպքում միջազգային հանրությունը, ՌԴ-ն եւ ՀՀ-ն, միջազգային ողջ հանրությունը հստակ քայլեր ձեռնարկեն՝ արցախցիներին մահից փրկելու ուղղությամբ»,- ասել է Ներսիսյանը:-0-