Արգենտինայի ԱԳՆ ղեկավարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
03.09.2012,
14:20
Արգենտինայի արտաքին գործերի նախարար, Արգենտինայի միջազգային առևտրի և մշակույթի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով երկուշաբթի կժամանի Հայաստան, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արգենտինայի արտաքին գործերի նախարար, Արգենտինայի միջազգային առևտրի և մշակույթի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով երկուշաբթի կժամանի Հայաստան, հայտնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայնч սեպտեմբերի 3-5–ը կայանալիք այցի շրջանակներում Թիմերմանը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Հայոց Ամենայն Գարեգին Բ Կաթողիկոսի, ինչպես նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Բացի այդ, երկու երկրների ԱԳՆ ղեկավարները բանակցություններ և համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։
«Հեկտոր Մարկոս Թիմերմանը նաև կայցելի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ կդնի այնտեղ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-