Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ավագանու խորհուրդն ընտրեց Երևանի փոխքաղաքապետներին

29.10.2018, 19:00
Երևանի ավագանու խորհրդի արտահերթ նիստում երկուշաբթի ընտրվել են Երևանի առաջին փոխքաղաքապետը և քաղաքապետի տեղակալները։
Ավագանու խորհուրդն ընտրեց Երևանի փոխքաղաքապետներին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի ավագանու խորհրդի արտահերթ նիստում երկուշաբթի ընտրվել են Երևանի առաջին փոխքաղաքապետը և քաղաքապետի տեղակալները։

Առաջին փոխքաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանն «Իմ քայլը» դաշինքից։ Քաղաքապետի տեղակալներ են ընտրվել Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը։

Ի սկզբանե «Լույս» դաշինքի խմբակցությունը հայտարարել էր, որ կքվեարկի թեկնածուների դեմ, քանի որ «ուռճացված» է համարում քաղաքապետի օգնականների և խորհրդականների աշխատկազմը։ Սակայն քննարկումից և կարծիքների փոխանակումից հետո որոշ թեկնածուներ ձայներ ստացան դաշինքի ներկայացուցիչներից։ -0-