Բաքվի և Բուդապեշտի գործողությունները հակասում են Անդրկովկասում լարվածության նվազեցման ջանքերին. ՌԴ ԱԳՆ
03.09.2012,
17:15
Բաքվի և Բուդապեշտի գործողությունները, որը Ադրբեջանին հանձնեց դատապարտված զինծառայողին, հակասում են Անդրկովկասում լարվածության նվազեցման ջանքերին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Բաքվի և Բուդապեշտի գործողությունները, որը Ադրբեջանին հանձնեց դատապարտված զինծառայողին, հակասում են Անդրկովկասում լարվածության նվազեցման ջանքերին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանում խորը մտահոգությամբ ընդունեցին Բաքվի կողմից 2004 թվականին Հուգարիայում հայ սպային հատուկ դաժանությամբ սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին արդարացնելու, ինչպես նաև դրան նախորդած էքստրադիցիայի որոշման մասին հաղորագրությունները։
«Կարծում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաև հունգարական իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային մակարդակով համաձայնեցված ջանքերին, նախևառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով, և տարածաշրջանում լարվածության նվազմանը»,– ասել է Լուկաշևիչը։
«Ակնկալում ենք նաև, որ ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատականն ամենամոտ ժամանակ կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,– ավելացրել է նա։ -0-