«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «արձակուրդ» չի գնացել և շարունակում է ակտիվ աշխատանքը. Ծառուկյան
10.06.2013,
14:18
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) շարունակում է ակտիվ աշխատանքը և «արձակուրդ» չի գնացել, քաղաքական դաշտում ԲՀԿ–ի կողմից վերջին շրջանում պասիվություն նկատվելու առումով լրագրողի հարցին պատասխանելով` երկուշաբթի ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) շարունակում է ակտիվ աշխատանքը և «արձակուրդ» չի գնացել, քաղաքական դաշտում ԲՀԿ–ի կողմից վերջին շրջանում պասիվություն նկատվելու առումով լրագրողի հարցին պատասխանելով` երկուշաբթի ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Մեր կուսակցությունը պատասխանատվություն է կրում իր ընտրողների առջև և մենք իրավունք չունենք արձակուրդի»,– ասաց նա։
Ըստ Ծառուկյանի` ԲՀԿ–ի անդամները շարունակում են ակտիվ աշխատանքը քաղաքացիների հետ`բացահայտելով առկա խնդիրները, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Ես միշտ ասում եմ պատգամավորներին, որ նրանք պետք է շփվեն ժողովրդի հետ, լսեն քաղաքացիներին, բացահայտեն և լուծեն նրանց խնդիրները»,– նշեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը տեղեկացրեց նաև, որ ԲՀԿ–ում կառուցվածքային և ծրագրային փոփոխություններ անցկացնելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, իսկ դրա աշխատանքի արդյունքները հայտնի կդառնան արդեն սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին։ –0–