Рейтинг@Mail.ru
USD
360.51
EUR
400.02
RUB
4.3552
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Բելառուսի ԱԳՆ–ն հերքել է Ղարաբաղի վերաբերյալ արված ձևակերպումները, որոնք վերագրել էին Լուկաշենկոյին

20.06.2013, 19:37
Բելառուսի ԱԳՆ–ն Բելառուսի ԱԳՆ–ն հերքել է Ղարաբաղի վերաբերյալ արված ձևակերպումները, որոնք վերագրել էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է հայտնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Բելառուսի ԱԳՆ–ն հերքել է Ղարաբաղի վերաբերյալ արված ձևակերպումները, որոնք վերագրել էին Լուկաշենկոյին
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Բելառուսի ԱԳՆ–ն Բելառուսի ԱԳՆ–ն հերքել է Ղարաբաղի վերաբերյալ արված ձևակերպումները, որոնք վերագրել էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է հայտնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Լուկաշենկոյի «հարցազրույցը», որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձևակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման` Լուկաշենկոն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։
 
«Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձևակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել», –ասաց Քոչարյանը։ —0--