Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 10, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԲՀԿ-ի առաջնորդը կողմնորոշվել է նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում. թերթ

22.11.2012, 12:17
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կողմնորոշվել է նախագահական ընտրությունների մասնակցության հարցում, գրում է  Zham.am-ը:  
ԲՀԿ-ի առաջնորդը կողմնորոշվել է նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում. թերթ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կողմնորոշվել է նախագահական ընտրությունների մասնակցության հարցում, գրում է  Zham.am-ը:  

Վերջին ժամանակներում հասարակությունն ակտիվ քննարկում է նախագահի պաշտոնում Ծառուկյանի հնարավոր առաջադրումը ԲՀԿ-ից` որպես ընդդիմության միասնական թեկնածու: Փորձագետները նրան Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի ուժեղ մրցակից են համարում: Սերժ Սարգսյանի թեկնածությունը կուսակցությունը մտադիր է առաջադրել կուսակցության արտահերթ դեկտեմբերյան համագումարում:

«Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում չմտածված և վերջին պահին: Ասեմ ավելին՝ ես իմ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ առայժմ ընտրական օրենսդրությունը թույլ կտա այն չհնչեցնել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից»,- ասել է Ծառուկյանը Zham.am-ին տված հարցազրույցում:

Ծառուկյանը նշել է, որ այժմ կուսակիցների կարծիքները և քաղաքական դաշտում գործող գործընկեր կուսակցությունների կարծիքները լսելու օպտիմալ պահն է:

Ըստ նրա, ժամանակը համբերություն և կշռադատված, հստակ որոշումներ է պահանջում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որը ստեղծվել է 2004 թվականին: Կուսակցության առաջնորդը խոշոր ձեռնարկատեր, խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն է, նրան է պատկանում նաև Multy Group կոնցեռնը:
Երկրի կառավարությունում «Բարգավաճ Հայաստանը» ներկայացված է չորս նախարարով` առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի: Կուսակցությանն է ամրագրված նաև խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը:
Ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիոն կառավարության ստեղծման հուշագրի ստորագրումից: Նոր հուշագրով ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները հաստատեցին իրենց աջակցությունն ընտրություններում Սերժ Սարգսյանին՝ որպես միասնական թեկնածուի:-0-