Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

ԲՀԿ–ն կարող է դեմ լինել վեթինգին. թերթ

07.06.2019, 11:46
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա վեթինգի ցանկացած ձևի կամ դրսևորման դեմ, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իր ունեցած տեղեկությանը։
ԲՀԿ–ն կարող է դեմ լինել վեթինգին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա վեթինգի ցանկացած ձևի կամ դրսևորման դեմ, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով իր ունեցած տեղեկությանը։

«ԲՀԿ–ի վարքագիծը հնարավորություն է տալիս դատավորներին օգտվել համաձայնության բացակայությունից և չենթարկվել վեթինգին»,– նշվում է գրառման մեջ։

Պարբերականը նշում է, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարգադրությամբ կուսակցությունը վեթինգին դեմ արտահայտվի, ապա դա իշխանություններին Ծառուկյանի և նրա բիզնեսների դեմ ռեպրեսիաների նոր ալիքի առիթ կտա։ -0-