Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Եվրահանձնաժողովի նախագահը՝ Փաշինյանին

24.09.2026, 12:00
Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում
ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղմանը․ Եվրահանձնաժողովի նախագահը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում են կառավարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար:

Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: