Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Էրդողանը հայտարարել է, որ անկեղծորեն կիսում է անցյալում հայ համայնքի կրած տառապանքք և հարգանքով է հիշում Օսմանյան կայսրության զոհված քաղաքացիներին

24.04.2025, 16:50
Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարել է, որ հարգում է «Առաջին աշխարհամարտի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը»
Էրդողանը հայտարարել է, որ անկեղծորեն կիսում է անցյալում հայ համայնքի կրած տառապանքք և հարգանքով է հիշում Օսմանյան կայսրության զոհված քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և Թուրքիայի հայ համայնքին։

Էրդողանի ուղերձը հրապարակել է հայ-թուրքական «Ակոս» հրատարակությունը։

Տեքստում Էրդողանը նշել է, որ հարգում է «օսմանյան հայերի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին աշխարհամարտի դաժան պայմաններում և ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնում նրանց թոռներին»։

«Մենք դեռ ցավ ենք զգում ապստամբությունների, ավազակային շարժումների, զինված խմբավորումների դիվերսիոն գործողությունների և վերջին տարիների համաճարակի պատճառով կորսված կյանքերի պատճառով: Մյուս կողմից, գիտակցում ենք, որ մենք՝ 86 միլիոն մարդ, պետք է միասին կառուցենք մեր ապագան՝ համարելով, որ անցյալի արդյունավետ հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան ու ապագան։ Նրանք, ովքեր փորձեցին տարաձայնություններ սերմանել պատմության մեջ և քանդել ամուր կամուրջներն ու կապերը մեր միջև, դեռ չեն հասել իրենց նպատակներին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսով, Թուրքիայում «մենք երբեք թույլ չենք տվել, որ մեր բնակիչներից որևէ մեկը որևէ պատճառով խտրականության ենթարկվի կամ մարգինալացվի, և մենք թույլ չենք տա դա ապագայում»:

«Մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, ովքեր արժեքավոր ներդրում ունեն մեր երկրի մշակույթում, արվեստում, քաղաքականության, տնտեսության, կրթության մեջ և հասարակական կյանքում, կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը, ինչպես և մեր մյուս քաղաքացիների համար։ Ինչպես Թուրքիան հասցրինք այս կետին, այնպես էլ ուս-ուսի միասին կկառուցենք թուրքական դարը։ Մենք հավերժ ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության պատվավոր քաղաքացիներ կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ ստվերի ներքո»,- ասված է Էրդողանի ուղերձում։

Վերջում նա կրկին հայտարարել է, որ «անկեղծորեն կիսում է անցյալում հայ համայնքի կրած տառապանքը և հարգանքով է հիշում Օսմանյան կայսրության զոհված քաղաքացիներին»։