Երևանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային պայմանավորվածությունը
03.04.2015,
10:51
Երևանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային պայմանավորվածությունը, ասվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ շրջանակային պայմանավորվածությունը, ասվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում։
Լոզանի բանակցություններում «վեցնյակը» և Իրանը, մասնավորապես, պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունները կդադարեցվեն տասը տարվա ընթացքում։ Բացի այդ, Իրանը պարտավորվում է ուրանի հարստացման իր բոլոր ծրագրերը 25 տարով միջազգային վերահսկողության տակ դնել։
«Վեցնյակը» և Իրանը մտադիր են ավարտել միջուկային ծրագրով համաձայնագրի նախապատրաստումը մինչև հունիսի 30–ը։ Միաժամանակ, ԵՄ–ն կդադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցներն իր կողմից պայմանավորվածությունների կատարման դեպքում։
«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը»,– Նալբանդյանի հայտարարությունն են մեջբերել արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,– նշեց հայկական ԱԳՆ ղեկավարը։ -0-