Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք»․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Եթե ցանկանում եք գերիները վերադառնան, եկեք այդ թեմային «շատ ձեռք չտանք», հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Դուք մոռանում եք, որ 150–ից ավել հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։ Հիմա մնացել է հաստատված 23–ը, որոնցից 11–12–ը, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի նախկին ղեկավարներն են», – ասաց Սիմոնյանը։
Սիմոնյանն արձագանքեց մեղադրանքներին, թե իշխանությունները տեսանելի քայլեր չեն անում գերիների վերադարձի ուղղությամբ։
«Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան։ Որևիցե հանդիպու, քննարկում, միջազգային խոսակցություն չի անցնում առանց գերիների հարցի բարձրացման։ Նույնիսկ իմ և ադրբեջանցի իմ գործընկերոջ հանդիպման ժամանակ այդ հարցը եղել է սեղանին։ Եվ այդ հարցը եղել է առաջնային։ Եվ ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից մեկը եղել է այն, որ ես շատ են պնդել», – ասաց Սիմոնյանը։
Նա նաև նշեց, որ Բաքվում գտնվող ռազմագերիների շարքում ՀՀ իշխանությունների համար անցանկալի անձ չկա, Հայաստանը շահագրգռված է նրանց բոլորի վերադարձով: