Հայաստանը կարող է մեծ օգուտ ստանալ ԵՏՄ անդամակցությունից խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում. Սարգսյան
09.04.2015,
21:19
Հայաստանը կարող է մեծ օգուտ ստանալ ԵՏՄ անդամակցությունից` խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է մեծ օգուտ ստանալ ԵՏՄ անդամակցությունից` խնդիրների լուծման պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով` ԵՏՄ մտնելու մասին որոշումն ընդունելիս հայկական կողմը ելնում էր նրանից, որ այդ Միությունը հիմնավորված ձևաչափ է` դրա մեջ մտնող երկրների միջև առավելագույն շահավետ հարաբերություններ հաստատելու համար` հիմնված ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի վրա։
«Ընդհանուր շուկայի նորմալ զարգացման դեպքում բոլոր ձեռներեցները, այդ շուկայի բոլոր մասնակիցները, այդ թվում` հայ, ազատվում են մաքսային-սակագնային և ոչ սակագնային արգելքներից և դառնալով 170 միլիոնանոց, դեռևս չհագեցած սպառողական շուկայի լիիրավ անդամ` մեր ձեռներեցները պարզապես այդ պայմաններում ծավալվելու լավ հնարավորություն են ստանում»,- ասաց նախագահը։
Նրա խոսքերով` խոսքը նոր աշխատատեղերի ստեղծման, լրացուցիչ եկամուտներ ստանալու մասին է։
Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ից դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։–0–