Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Եվրոպան կողմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը. դեսպան

20.03.2014, 14:54
Եվրոպան կողմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, որոնք խանգարում են տարածաշրջանի զարգացմանը, հայտարարել է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը։
Եվրոպան կողմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպան կողմ է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, որոնք խանգարում են տարածաշրջանի զարգացմանը, հայտարարել է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը։

«Երկարատև հակամարտությունները խանգարում և արգելակում են տարածաշրջանային համագործակցության զարգացումը, տարածաշրջանի ներուժի իրագործումը, որը էներգետիկ հանգույց է Չինաստանի և Եվրոպայի միջև։ Մենք ցանկանում ենք, որ Կովկասը դառնա ավելի անվտանգ և բարգավաճ», – հայտարարեց Լիչը Երևանում «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովի բացման ժամանակ։

Նա նշեց, որ եվրոպական հետպատերազմյան հայացքները նախատեսում են խաղաղ գործընկերության ստեղծում, որի ժամանակ զարգանում է մարդկային ներուժը, նա նաև ավելացրեց, որ ԵՄ–ն փորձում է իրար մոտեցնել պատմական թշնամիների` հիշեցնելով, որ ժամանակին Անգլիան և Ֆրանսիան պատմական թշնամիներ էին։

«ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային համաժողովը կազմակերպել է SPECTRUM ռազմավարական վերլուծության կենտրոնը։

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն Հարավային Կովկասի և հարևան պետությունների անվտանգությանը վերաբերվող կարևոր հարցերի շուրջ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ:–0–