Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Ֆրեզնոն պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

24.04.2013, 11:45
Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը դարձել է առաջինը, ով ճանաչել է ԼՂՀ անկախությունը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունը (Armenian National Committee of America, ANCA)։
Ֆրեզնոն պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը դարձել է առաջինը, ով ճանաչել է ԼՂՀ անկախությունը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի մամուլի ծառայությունը (Armenian National Committee of America, ANCA)։

Հաղորդագրության համաձայն` երեկ շրջանի Հոգաբարձուների խորհուրդը բանաձև է ընդունել, որտեղ պաշտոնապես հայտարարում է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պատմական ու էթնիկապես հայկական տարածաշրջան, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը:

«Մենք շատ շնորհակալ ենք այդ նախաձեռնության համար և հուսով ենք, որ բանաձևի ընդունումը կնպաստի համագործակցության խորացմանը, որն ուղղված է կայունության հաստատմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի տնտեսական և ժողովրդավարական բարգավաճմանը»,– հայտնել է ԱՄՆ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ԼՂՀ ճանաչման քայլն ուղղված է խաղաղության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը Հարավային Կովկասում։

Ինչպես հաղորդում է ANCA–ն, բանաձևի հեղինակ Անդրեաս Բորգեսը հույս է հայտնել, որ Ֆրեզնոյի օրինակին կհետևեն մյուս նահանգները, և արդյունքում` ԼՂՀ–ի անկախությունը կճանաչվի Վաշինգտոնում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին բանաձևը նախկինում ընդունվել են Մեն, Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգների օրենսդիր մարմինների կողմից։ –0–