Ղարաբաղը մեծ կարևորություն է տալիս հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդությանը. խոսնակ
29.05.2013,
14:42
Արցախի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիայի միջնորդական առաքելությանը, Ղարաբաղի ԱԺ պատգամավորների հետ ֆրանսիական խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիայի միջնորդական առաքելությանը, Ղարաբաղի ԱԺ պատգամավորների հետ ֆրանսիական խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։
Արցախ ժամանած պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամներ, Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության և ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեն և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրը։
Պատվիրակությանն ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
«Մենք այն համոզմունքն ունենք, որ հին աշխարհի ազատության մունետիկ Ֆրանսիան ըմբռնումով է մոտենում Արցախի ժողովրդի՝ ինքնիշխան պետություն կառուցելու ձգտմանը»,– Ղուլյանի խոսքը մեջբերեցին ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։
ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Ֆրանսիայում ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը բխում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության ու համագործակցության բազմադարյա պատմությունից, բայց, որ պակաս կարևոր չէ, նաև միտված է կոնկրետացնելու և ուղղորդելու ապագա փոխգործակցությունը։
Ֆրանսիայի Սենատի անդամ Անրի դե Ռենկուրն ընդծել է, որ «Արցախի ժողովուրդը նախընտրեց խաղաղության և երկխոսության պայմաններում կառուցել երկրի ապագան, ինչը, հավատացեք, հատուկ է միայն ուժեղ ժողովուրդներին»։
«Այդ ռազմավարությունը լավագույնն է, ինչը ղարաբաղցիներին հնարավորություն կտա հասնել առաջադրված նպատակին։ Ինչ վերաբերում է մեզ, մեր համեստ հնարավորությունների սահմաններում միշտ ձեր կողքին կլինենք, որպեսզի աջակցենք ձեզ, քանզի այս ճանապարհը լավագույնն է ոչ միայն ձեր երկրի, այլև ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար»,– ասել է դե Ռենկուրը։
Հայտնելով, որ առաջին անգամ Արցախ է այցելել քսան տարի առաջ՝ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ միասին, սենատոր Բեռնար Սոժեն իր հերթին նշել է, որ ինքն այսօր՝ քսան տարի անց, նույն երկիրը չի տեսնում։
«Այն ժամանակ Արցախը պատերազմի մեջ էր, ճանապարհը, որ ձեր երկիրը կապում է Հայաստանին, ամենևին ասֆալտապատ չէր, և իրոք, էքսպեդիցիայի նման էր Արցախ այցելելը, այսօր՝ այս կարճ ժամանակամիջոցում, որ մենք անց ենք կացնում Արցախում, կարող եմ ասել, որ առնվազն արտաքուստ այն բավական կայուն պետություն է, որը կարողացել է վերջին շրջանում մեծ քայլերով զարգանալ»,–ասել է Սոժեն։
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն իր հերթին հայտնել է, որ այսօր տեսանելի է, որ Արցախը ճիշտ ուղու վրա է, առկա է տնտեսական աճ, չնայած այդ առումով որոշակի դժվարություններ կան ողջ աշխարհում։
Խոսելով ԼՂՀ հետ Բարեկամության շրջանակի գործունեության մասին, ֆրանսիացի պատգամավորը հավաստել է, որ այն տարեցտարի կհամալրվի նոր անդամներով։
«Մենք ձգտում ենք այդ Շրջանակի մեջ ներառել նորանոր խորհրդարանականների, որպեսզի նրանք ևս, այցելելով Արցախ, իրենց հերթին հայտնագործեն ձեր երկիրը»,– ասել է Ռոշբլուանը։
Արցախի Հանրապետություն այցի շրջանակներում ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են Գանձասար եկեղեցի, Ստեփանակերտի Հուշահամալիրում գտնվող Անրի Սաբիի գերեզմանին, ԼՂՀ–ի Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ, Ստեփանակերտի օդանավակայան, կերպարվեստի թանգարան և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։
Նրանք հանդիպել են ԼՂՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ներկա են գտնվել Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի հաշվետու համերգին։ –0–