Հակառակորդը 1620 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
11.04.2017,
10:18
Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ է կիրառել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1620 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,- ասվում է հաղորդագրությունում: -0-