Рейтинг@Mail.ru
USD
377.59
EUR
438.31
RUB
4.8168
GEL
138.06
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցում է ձեռնարկել, բայց հետ է շպրտվել

22.06.2017, 19:21
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։
Հակառակորդը դիվերսիոն ներթափանցում է ձեռնարկել, բայց հետ է շպրտվել

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին հաջողվել է կանխել հակառակորդի առաջխաղացումը։

«ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր»,– ասվում է հաղորդման մեջ։

Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ:

Ինչպես հայտնում են գերատեսչությունից, ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո: -0-