Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցեր են քննարկել Սարգսյանն ու Բորդյուժան

29.01.2013, 15:27
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցեր են քննարկել Սարգսյանն ու Բորդյուժան
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը Երևանում է հունվարի 29-30–ը` Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի Ռուսական և Հայկական ազգային մասերի համատեղ նիստին մասնակցելու նպատակով։

Պատվիրակությունը կմասնակցի նաև ՀԱՊԿ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում միջոցառումների իրականացման հայկական միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի խորհրդակցությանը։ -0-