Հայ կոմունիստները հեղափոխական են համարում ՄՄ–ին անդամակցելու Հայաստանի որոշումը
11.09.2013,
12:32
Հայաստանի կոմկուսը հեղափոխական է համարում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, հայտարարել է ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կոմկուսը հեղափոխական է համարում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, հայտարարել է ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
«Հայաստանի կոմկուսը ողջունում է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները և գտնում է, որ դա պատմական որոշում է, որը հեղափոխական է Հայաստանի պատմության վերջին 23 տարիների ընթացքում։ Կոմունիստները միշտ կանգնած են եղել Ռուսաստանի կողքին», – ասել է Թովմասյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների նման որոշումն, առաջին հերթին, ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը` հաշվի առնելով աշխարհում տիրող վատ աշխարհաքաղաքական իրավիճակը։
Թովմասյանի խոսքերով` ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի նաև Հայաստանի արդյունաբերական զարգացմանը։
ՀՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը նշել է, որ Կոմկուսը միշտ աջակցել է Եվրասիական միության ստեղծման գաղափարին և կմնա դրա կողմնակիցը։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ–ն չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը։–0–