Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայ-լեհական հարաբերությունները քսան տարվա ընթացքում զարգացել են ամենատարբեր ուղղություններով. դեսպան

21.11.2012, 13:29
Հայ-լեհական հարաբերությունները վերջին քսան տարվա ընթացքում զարգացել են ամենատարբեր ուղղություններով, չորեքշաբթի ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Հայ-լեհական հարաբերությունները քսան տարվա ընթացքում զարգացել են ամենատարբեր ուղղություններով. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-լեհական հարաբերությունները վերջին քսան տարվա ընթացքում զարգացել են ամենատարբեր ուղղություններով, չորեքշաբթի ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

«Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները հասնում են միջնադար և դարերի պատմություն ունեն»,- Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ընթացքում ասաց դեսպանը:

Ռաչինսկին ներկա հայ-լեհական կապերը բնորոշեց որպես գործընկերական, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և համագործակցության վրա:

Միաժամանակ նա նշեց, որ փոխգործակցությունն իրականացվում է ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի մակարդակով:

Դեսպանն ավելացրեց նաև, որ նախորդ տարի ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության ժամանակահատվածում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ակտիվացան՝ մասնավորապես սկսվեց «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին», ինչպես նաև վիզային ռեժիմի հեշտացման և ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցությունների փուլը:

ԵՄ առևտրային քաղաքականության հանձնաժողովը, որը բաղկացած է ԵՄ 27 անդամ երկրներից, 2012թ. փոտրվարի 29-ին միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։ Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնելու և ուղղորդելու իր արտահանման կարողությունները և առավել բարենպաստ պայմաններով մուտք գործելու մոտ 500 միլիոն սպառող ունեցող Եվրոպական միասնական շուկա:--0--