«Հայաստան» հիմնադրամն առավել ամբողջական է արտացոլում աշխարհասփյուռ հայության հնարավորությունները. Սարգսյան
30.05.2013,
12:57
«Հայաստան» համահայկական հիմնադրամն առավել ամբողջական է արտացոլում աշխարհասփյուռ հայության հնարավորությունները, հինգշաբթի Երևանում, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամն առավել ամբողջական է արտացոլում աշխարհասփյուռ հայության հնարավորությունները, հինգշաբթի Երևանում, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Այս նիստը խիստ աշխատանքային բնույթ է կրելու, իսկ որոշումներն ուղղված կլինեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,– ասաց Սարգսյանը Հոգաբարձուների խորհրդի 22–րդ նիստում։
Նախագահը նշեց, որ նախորդ տարին հագեցած էր Հայաստանի համար, և անցկացված ընտրությունները գերազանց առիթ էին երկրի առջև կանգնած խնդիրները հրապարակայնորեն քննարկելու ու դրանց լուծման հնարավոր տարբերակները դիտարկելու համար։
Տարվա ընթացքում Հայաստանում անցկացվել են խորհրդարանական (2012 թվականի մայիսի 6–ին) և նախագահական (2013 թվականի փետրվարի 18–ին) ընտրություններ։ 2013 թվականի մայիսի 5–ին անցկացվեցին նաև Երևանի քաղաքապետի ընտրությունները։
Սարգսյանն ավելացրեց, որ գոյություն չունի որևէ հարց` ազգային, սոցիալ–տնտեսական կամ այլ բնույթի, որի վերաբերյալ հնչած դիրքորոշումը քննարկված չլինի։
Ըստ նրա, շոշափելի արդյունքների հասնելու համար պետք է քրտնաջան աշխատել։ «Ընտրությունների բացակայությունն առաջիկա տարիներին լավ առիթ կլինի ավելի քիչ խոսելու ու ավելի շատ աշխատելու համար։ Դեռ շատ անելիք ունենք»,– նշեց նախագահը։
Խոսելով սիրիահայերի խնդրի մասին` Սարգսյանն ընդգծեց, որ հայկական պետությունը և Հայաստանի ժողովուրդը սատարել և սատարելու են իրենց քույրերին և եղբայրներին` անկախ նրանից, եկե՞լ են նրանք Հայաստան, թե՞ մնացել Սիրիայում։
Նիստին ներկա են Հոգաբարձուների խորհրդի 37 անդամներից 28–ը և տեղական մարմինների 24 ներկայացուցիչ։
Ծրագրվում է, որ 2013 թվականին «Հայաստան» հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնի նպատակների մասին զեկույցով ելույթ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին, և դրա հիմնական խնդիրն է համազգային նախագծերի իրագործումը, Հայաստանի և ԼՂՀ-ի ենթակառուցվածքների զարգացումը: Հայաստանի նախագահի գլխավորած հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ամբողջ աշխարհի սփյուռքահայության հեղինակավոր ներկայացուցիչներ:
Նախորդ տարի Լոս Անջելեսում անցկացված ավանդական հեռուստամարաթոնի ժամանակ ավելի քան 21.4 մլն դոլար էր հավաքվել։
Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարներն ուղղվել են Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը և սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը: -0-