Հայաստանը ցանկանում է ԵՄ-ից առևտրի և քաղաքացիական հասարակության գծով երկարաժամկետ 6 խորհրդատուներ ընտրել. ԱԽ
12.07.2013,
17:24
Հայաստանը ցանկանում է ԵՄ-ից առևտրի և քաղաքացիական հասարակության գծով երկարաժամկետ 6 խորհրդատուներ ընտրել մի շարք գերակա ոլորտների բարեփոխումների ուղղությամբ աշխատելու համար, հայտարարեց ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի համանախագահ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ցանկանում է ԵՄ-ից առևտրի և քաղաքացիական հասարակության գծով երկարաժամկետ 6 խորհրդատուներ ընտրել մի շարք գերակա ոլորտների բարեփոխումների ուղղությամբ աշխատելու համար, հայտարարեց ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի համանախագահ, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
«Այժմ մեզ մոտ մեկուկես տասնյակ փորձագետներ են աշխատում: Հարգանքով եմ վերաբերվում նրանց աշխատանքին, բայց մեր շահերից է բխում այն ավելի հասցեական դարձնելը և ռեսուրսները չփոշիացնելը: Այդ պատճառով ցանկանում ենք 6 փորձագետի ընտրել, բայց՝ երկարաժամկետ, և այն ոլորտների համար, որոնք առաջնային ենք համարում»,– ասաց նա ուրբաթ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 13–րդ նիստում։
Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը փորձագետ–խորհրդատուների ընտրության ակտիվ մասնակցության հույս ունի։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր հերթին առանձնացրեց գերակա վեց ոլորտներ` Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար։
Ըստ նրա, դա առևտրի ոլորտն է, ֆիտոսանիտարական վերահսկողությունը, հարկային և մաքսային քաղաքականությունը, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացումը, ինստիտուցիոնալ զարգացումը, մասնավորապես, ստանդարտացման և հավաստագրման հաստատությունները, ինչպես նաև իրավական ոլորտը։
Եվրամիության խորհրդատվական խումբը` 11 փորձագետների կազմով, Հայաստանում է աշխատում 2011 թվականի ապրիլի 1–ից և խորհրդատվություններ է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրագործման, ինչպես նաև ժողովրդավարական և տնտեսական կառույցների ուժեղացման վերաբերյալ։ Հայաստանն առաջին երկիրն է, որի նկատմամբ կիրառվում են այս նորարարական մոտեցումները տեխնիկական օժանդակության նպատակով։
ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է Հայաստանի կառույցների հետ հետևյալ ուղղություններով` հակակոռուպցիոն ռազմավարություն, բարեփոխումներ հասարակական կառավարման, մարդու իրավունքների ոլորտում, դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, քաղաքական երկխոսություն, օժանդակություն Ազգային Ժողովին, ԵՄ–ի հետ «Ազատ առևտրի մասին համաձայնագրի» ստորագրման նախապատրաստում, պետական պարտքի կառավարում, բազմառանցքային կենսաթոշակային համակարգի մշակման օժանդակություն, պետծախսերի քաղաքականության արդյունավետության բարձրացում, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև իրավական համակարգի, այդ թվում` Ոստիկանության, դատախազության և իրավական ոլորտների բարեփոխումներ։ -0-