Рейтинг@Mail.ru
USD
362.14
EUR
407.19
RUB
4.241
GEL
139.23
2026 թ. հոկտեմբերի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական ոլորտում. նախարար

28.06.2012, 14:43
Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական ոլորտում, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում:
Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական ոլորտում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ./ Հայաստանը ջանում է եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական ոլորտում, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում:

«Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին կայացած և վերջնական որոշում է: Հայաստանի Հանրապետություն-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել, նոր որակ է ստացել»,- ասաց Թովմասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթաց է ընթանում, որի կարծիքը հաշվի է առնում իշխանությունը:

Նախարարը նշեց նաև, որ բարեփոխումների արդյունավետ իրականացումը թույլ կտա դատաիրավական համակարգի թափանցիկություն ապահովել: Նրա խոսքով՝ Հայաստանը ջանում է նվազեցնել բյուրոկրատիայի և կոռուպցիայի մակարդակը ոլորտում և եվրոպական ստանդարտներ ապահովել դատաիրավական համակարգի ռևիզիայի միջոցով:--0-